Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Տղամարդ. թվեր և փաստեր

Տղամարդու շարֆը՝ քայլ դեպի անհատականություն

Տղամարդու շարֆը՝ քայլ դեպի անհատականություն

Ոճաբանները վստահ են. տղամարդու համար փակ պարանոցը ևս մեկ քայլ է դեպի անհատականություն, ինչը, ի դեպ, մեր օրերում գնալով ավելի արդիական է դառնում, հայտնում է style.rbc.ru-ը:

Ցուցադրական շքեղությունն անցնում է, աշխարհը ձգտում է անհատականության ու հարմարավետության, լավ ճաշակ ունեցող ժամանակակից ցանկացած տղամարդ զգում է, որ արժե իր կերպարը կերտել նոր մինիմալիզմի ոգով: Իսկ ճիշտ ոճը ձևավորվում է ոչ միայն հագուստների, այլև աքսեսուարների միջոցով, ինչպիսին, օրինակ, շարֆն է:

Շարֆ կապելու ձևերը

Մի՛ սահմանափակեք ձեզ շարֆ կապելիս, պարզապես այն պտտեք պարանոցի շուրջը և կապեք ծայրերը՝ առանց հայելու մեջ նայելու:

Փարիզյան հանգույց

Բռնեք շարֆը երկու ձեռքով և այն կեսի չափով ծալեք երկայնակի, պտտեք պարանոցի շուրջը, ազատ ծայրերը հանգուցեք ու թույլ ձգեք:

Ձգվածության չափը կարելի է կարգավորել (այն կախված է նաև շարֆի հաստությունից): Այսպիսի կապն առավել հետաքրքիր է կաշվե բաճկոնի հետ: Եթե դրսում շատ ցուրտ է, շարֆի ծայրերը ներս դրեք:

Միակապ հանգույց

Սա ամենասովորական հանգույցն է, որի համար շարֆի կապը չպետք է չափազանց հաստ լինի: Շարֆն այնպես գցեք պարանոցին, որպեսզի դրա մի ծայրը մյուսից երկար լինի: Երկար ծայրը պտտեք պարանոցի շուրջը և ուղղեք՝ փակելով կրծքավանդակի վերին հատվածը: Շարֆի ազատ ծայրերը կարելի է հետ նետել. այդ դեպքում մեջքը ևս տաք կմնա:

Երկկապ հանգույց

Շարֆը գցեք պարանոցին այնպես, որ մի ծայրը շատ ավելի երկար լինի մյուսից: Երկար ծայրը երկու անգամ պտտեք պարանոցի շուրջը՝ շատ չձգելով: Շարֆի ազատ ծայրերը կարող եք դնել վերարկուի տակ. այդպես ավելի տաք կլինի:

Ոճի ընտրություն

Եթե մոդելների մեծ ընտրությունը ձեզ շփոթեցնում է, ընտրեք բազմագույն շարֆ, որը համահունչ կլինի ցանկացած վերնազգեստի հետ:

Երեկոյան հարմար կլինի փոքր-ինչ փայլուն, հանգուցված շարֆը:

Լայն շարֆը կարելի է կրել դրա ծայրերից մեկն ուսին գցելով:

Դասական շարֆը, որը հարմար է վերարկուի տակից կրելու համար, ավելի թույլ տաքության համար է, քան լուրջ ջերմության: Ուստի այն կարող է բավականին կարճ և բարակ լինել:

Երկար շարֆը կարելի է կեսով փաթաթել ու գցել պարանոցին: Դա բավական տաք կպահի. բժիշկները պնդում են, որ մարդը ծոծրակով կորցնում է ջերմության մինչև 70%-ը:

 
 

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ